Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 39:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Եվ կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված, երբ ես նրանց հայտնվեմ ազգերի մեջ։ Նրանց հավաքելու եմ իրենց երկրում և այլևս նրանցից ոչ մեկին որևէ տեղ չեմ թողնելու։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 39:28
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։


Այդ օրը Տերը Գետի հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։


Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։


Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։


Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։


Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։


Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին,


Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։


Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։


որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ