ԵԶԵԿԻԵԼ 33:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ6 Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։ Տես գլուխը |