Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 31:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրա ընկած բնի վրա բնակվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ճյուղերի վրա էին դաշտի բոլոր գազանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ու երբ տապալվեց, երկնքի բոլոր թռչունները հանգիստ առան նրա վրա, վայրի բոլոր կենդանիները նրա բնի վրա հասան,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 31:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։


Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։


Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։


Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։


Նա ուժգին գոչեց և այսպես ասաց. “Ծառը տապալե՛ք, ճյուղերը կտրատե՛ք, տերևները թոթափե՛ք և պտուղները ցիրուցա՛ն արեք. գազանները թող փախչեն նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ