Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 «Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր զորքերին մեծ զրկանքների ենթարկեց՝ ուղարկելով Տյուրոսի դեմ։ Ամեն գլուխ ճաղատացել էր, ամեն ուս՝ քերծվել։ Տյուրոսի դեմ ինձ մատուցած ծառայության համար ինքն էլ, իր զորքերն էլ վարձ չեն ստացել»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:18
5 Խաչաձեւ Հղումներ  

ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։


Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։


Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։


Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ