Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրա երկիրը կործանման եմ մատնելու ավերակ երկրների մեջ, նրա քաղաքներն էլ՝ ավերված քաղաքների մեջ։ Եվ քառասուն տարի կործանված են լինելու. եգիպտացիներին էլ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, նրանց սփռելու եմ երկրներով մեկ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:12
7 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց սփռեմ երկրների մեջ։


Ամայացած երկրների մեջ ամայի պիտի լինեն, և նրա քաղաքները կործանված քաղաքների մեջ պիտի լինեն։


Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։


և ես եգիպտացիներին կցրեմ ազգերի մեջ և նրանց կսփռեմ երկրների մեջ։ Այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը»։


«Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ