Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 24:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ձեր վարսերը մնալու են ձեր գլուխներին, կոշիկները՝ ձեր ոտքերին։ Չեք կոծելու և ողբալու, հալվելու-մաշվելու եք ձեր անիրավությունների մեջ, և յուրաքանչյուրն իր եղբորը չի մխիթարելու։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 24:23
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։


Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։


Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։


Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,


Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։


Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։


ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։


Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։


Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.


ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։


Թագավորին և մայր-թագուհուն ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։


Սրից սպանվածները երջանիկ էին, քան սովից սպանվածները, որովհետև սրանք հյուծվեցին՝ այգու պտուղներին կարոտ։


Եվ դուք իմ արածի պես պիտի անեք, դունչ չպիտի ծածկեք և մարդկանց հացը չպիտի ուտեք։


Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ