Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար դու երկու ճանապա՛րհ ընտրիր, որպեսզի Բաբելոնի թագավորի սուրը գա. երկուսը մի երկրից պիտի դուրս գան. և նշանասյո՛ւն շինիր, յուրաքանչյուր քաղաքի ճանապարհի գլխի՛ն շինիր այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր, ձեռքերով ծա՛փ զարկիր։ Դու էլ երկրո՛րդ սուրը վերցրու, որովհետև երրորդ սուրը խոցվածների համար է լինելու. սուրը խոցվածների վրա է ծանրացել և նրանց զարհուրեցնելու է,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:19
9 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։


որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։


Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.


Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. "Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։


Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։


«Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ