Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:17
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց,


Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։


«Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։


Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։


Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը, այս խոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։


Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։


Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։


Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։


Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.


Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։


Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։


Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ