Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Ես նաև նրանց կանոններ տվեցի, որոնք լավը չէին, և պատվիրաններ, որոնցով չէին կարող ապրել,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Ուստի նրանց տվեցի ոչ բարի հրամաններ և օրենքներ, որոնցով չէին կարող ապրել։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:25
9 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։


Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։


Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։


նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։


Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ