Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բայց որդիները ևս ապստամբեցին իմ դեմ, իմ կանոններով չընթացան և իմ պատվիրանները չպահեցին կատարելու համար, որոնք ով կատարի, նրանցով կապրի. նրանք պղծեցին իմ շաբաթները, ու ես ասացի, որ իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա, որ անապատում իմ բարկությունը սպառելու եմ նրանց վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:21
22 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։


«Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։


Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։


Եվ տաճարից բարձր ձայն լսեցի, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք և Աստծու բարկության գավաթները երկրի վրա՛ թափեք»։


Շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց։


Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասման ժամանակ սպառվի, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի։


Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։


նրանց իմ կանոնները տվեցի և իմ պատվիրաններն իմացրի, որոնցով մարդ կապրի, եթե դրանք կատարի։


Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝


Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։


Տերը գործադրեց իր զայրույթը, թափեց իր սաստիկ բարկությունը. նա կրակ վառեց Սիոնում, և այն լափեց նրա հիմքերը։


Նրա համար, որ ինձ թողած՝ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որպեսզի բարկացնեն ինձ իրենց ձեռքի բոլոր գործերով, իմ բարկությունը պիտի թափվի այդ տեղի վրա և չպիտի հանգչի"”։


«Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։


Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։


Ինչպես որ ձեր հայրերի հետ դատ արեցի Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ,- ասում է Տեր Աստված։-


Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։


Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։


Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ