Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 17:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի"”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Գեղեցիկ դաշտում՝ առատ ջրի մոտ, պիտի փարթամանար՝ ոստեր արձակելու, պտղաբերելու և մեծ որթատունկ դառնալու համար”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 17:8
4 Խաչաձեւ Հղումներ  

Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։


Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։


Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ