Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 17:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 «Այս մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Բարձրավանդակի ընտիր-ընտիր մայրիների ճյուղերից մեկի գագաթից ոստ եմ կտրելու և բարձր լեռան վրա եմ տնկելու. այն կախ եմ տալու

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 17:22
19 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։


Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։


«Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։


Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։


Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա,


Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։


Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։


Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։


Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։


Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։


Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։


Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ