Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի"”. բայց նրանց ասա՛. “Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. չեղյալ եմ համարելու այդ առակը, և Իսրայելի տունն այլևս այդ առակը չի ասելու, որովհետև պիտի ասես նրանց, որ մոտ են օրերն ու կատարվելու են բոլոր տեսիլքների պատգամները։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։


Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։


Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։


«Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը, նույնպես էլ աղջիկը”։


«Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։


Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է


Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։


«Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։


Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ