Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Մարդո՛ւ որդի, քո եղբայրների՝ քեզ հետ գերության մեջ գտնվողների, Իսրայելի ամբողջ տան վախճանը հասել է։ Երուսաղեմի բնակիչները նրանց ասել են. “Հեռացե՛ք Տիրոջից, որովհետև այս երկիրը մեզ է տրված որպես ժառանգություն”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:15
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։


Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։


Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.


«Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։


Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ