Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 10:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Քերովբեներն էլ իրենց թևերը վեր պարզեցին և աչքիս առաջ երկրից վեր բարձրացան, անիվներն էլ՝ նրանց հետևից։ Եվ կանգնեցին Տիրոջ տան դռան շեմին, որ նայում էր դեպի արևելք. Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց վերևում էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 10:19
9 Խաչաձեւ Հղումներ  

Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։


Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։


Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։


Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։


Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։


Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ