Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 1:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև վերադառնում էին փայլակի նմանողությամբ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 1:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու.


Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։


Որովհետև ինչպես ճայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի Մարդու Որդին իր օրը։


Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։


Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։


և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։


Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ