Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:48 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:48
7 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։


Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ.


Աբիմելեքին իմաց տվեցին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները հավաքվել են այնտեղ։


Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։


Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ