Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Աբեդդի որդի Գաաղը, տեսնելով զորքը, Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զորք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Դու լեռների ստվերն ես տեսնում և մարդկանց տեղ ես դնում»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:36
4 Խաչաձեւ Հղումներ  

Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։


Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։


Աբեդի որդի Գաաղը դուրս եկավ և կանգնեց քաղաքի դռան առաջ. և Աբիմելեքն ու իր հետ եղած ժողովուրդը դուրս եկան դարաններից։


Եվ Գաաղը շարունակեց խոսքը և ասաց. «Ահա երկրի բարձր տեղից ժողովուրդ է իջնում, և մի գունդ էլ գալիս է Մեռնենիմի կաղնու ճանապարհով»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ