Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչները նենգությամբ վարվեցին Աբիմելեքի հետ,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի մեջ և Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելեքի տունը,

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:23
15 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։


Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։


«Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։


որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։


Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։


Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։


ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։


Աբիմելեքն Իսրայելի վրա իշխեց երեք տարի։


Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ