Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։ Եվ Իսաքարն էլ Բարակի պես Նրա ետևից հովիտ խուժեց. Ռուբենի տոհմերում Մեծ հուզմունք կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսաքարի զորավարները Դեբովրայի և Բարակի հետ էին, Եվ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրա։ Ռուբենի տոհմերում Մեծամեծ հուզմունք կար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Լիայի որդիները՝ Ռուբեն՝ Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։


Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։


Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։


Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս,


Իսկ մենք առաջանալով նավ նստեցինք և ուղղվեցինք դեպի Ասոս, որտեղից պետք է վերցնեինք Պողոսին, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։


Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։


Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։


Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։


Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից,


Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ, Որ հոտերի մայելը լսես։ Ռուբենի տոհմերում Մեծ տարակուսանք կար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ