Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդվել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի մարդիկ Մասփայում երդվել էին և ասել. «Մեզնից ոչ ոք իր աղջկան բենիամինցու կին չտա»։


Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։


Իսկ մենք մեր աղջիկներից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիները երդում են տվել՝ ասելով. “Բենիամինին կին տվողն անիծյալ լինի”»։


Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։


Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։


Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ