Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ժողովուրդը ցավեց Բենիամինի ցեղի համար, որովհետև Տերն Իսրայելի ցեղերի մեջ ճեղք էր բաց արել։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։


Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։


դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։


որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։


Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա։


Եվ ասացին. «Բենիամինի ողջ մնացած որդիների համար թող մնա իրենց ժառանգությունը, որպեսզի Իսրայելից մի ցեղ բնաջինջ չլինի։


Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։


Եվ ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք մնացածներին կանայք տալու համար, որովհետև Բենիամինի կանայք ոչնչացել են»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ