Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երբ մոտեցան Հեբուսին, օրն արդեն շատ էր անցել, և ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ ճանապարհը ծռենք ու գնանք այս հեբուսացիների քաղաքը և գիշերն այնտեղ մնանք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Երբ նրանք Հեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքվենք դեպի հեբուսացիների քաղաքը և այնտեղ գիշերենք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։


Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։


Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։


Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։


հեբուսացուն, ամորհացուն, գերգեսացուն,


Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։


Բայց մեր էշերի համար հարդ ու կեր կա, և ինձ համար, քո աղախնի համար և քո ծառաների հետ գտնվող պատանու համար հաց ու գինի ունեմ, ոչ մի բան պակաս չէ»։


հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ