Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Տունը լիքն էր մարդկանցով՝ տղամարդիկ ու կանայք, և փղշտացիների բոլոր նախարարներն այնտեղ էին, և տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամփսոնի պարելուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Տունը լի էր տղամարդկանցով և կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրա կային մոտ երեք հազար կանայք և տղամարդիկ, որոնք դիտում էին, թե ինչպե՛ս են ծաղրում Սամփսոնին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:27
6 Խաչաձեւ Հղումներ  

Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։


Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։


Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,


Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար. քաղաքի բոլոր բնակիչները՝ տղամարդիկ ու կանայք, փախան այնտեղ, դուռը ներսից կողպեցին և ելան վեր՝ աշտարակի կտուրը։


Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։


Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, Տե՛ր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ, ո՛վ Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ո՛ւժ տուր, որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժն առնեմ միանգամից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ