Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսների ագին կապեց ագու հետ, երկու ագիների մեջտեղը մի ջահ դրեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսներին կապեց միմյանց՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մեջտեղը և կապեց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Սիոն լեռան պատճառով, որն ամայացել է. աղվեսներ են թափառում նրա վրա։


Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։


Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։


Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։


ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։


Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,


և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից,


Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ