Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա գնաց պատմեց իր հորն ու մորը և ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսա. արդ, նրան ինձ համար կի՛ն առեք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ ու ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։


Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։


Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։


Հուդան իր առաջնեկ տղայի՝ Էրի համար կին առավ, անունը՝ Թամար։


Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։


Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։


Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ