Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղան մոր արգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նա ինձ ասաց. “Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը”»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նրանք ասացին. «Մենք գինի չենք խմում, որովհետև մեր հայրը՝ Ռեքաբի որդի Հովնադաբը, մեզ հրամայել է՝ ասելով. “Գինի չխմեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր որդիները հավիտյան։


Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր,


Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես,


Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։


Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ