Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Մանովեն վեր կացավ, գնաց իր կնոջ հետ, եկավ այն մարդու մոտ և ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:11
5 Խաչաձեւ Հղումներ  

Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։


Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։


Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։


Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից.


Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ