Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 7:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. “Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր”։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 7:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։


Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։


Եվ հիմա քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա Պարսկաստանում երեք թագավորներ են ելնելու, և չորրորդը մեծ հարստությամբ պիտի հարստանա բոլորից առավել։ Եվ երբ նա ուժեղանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի գրգռի հույների թագավորության դեմ։


Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։


Ո՛վ դուք, դաշտի բոլո՛ր գազաններ, եկե՛ք ուտելու, և դուք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։


Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։


Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։


Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր. նրա ոտքերը արջի ոտքերի նման էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։


Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։


Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձ նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ