Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 7:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 մինչև որ եկավ Հինավուրցը և իրավունք տվեց Ամենաբարձրյալի սրբերին, և ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 7:22
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ թագավորությունը ստանալու են Ամենաբարձրյալի սրբերը և տիրանալու են թագավորությանը հավիտյան և հավիտյանս հավիտենից”։


Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։


Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։


Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։


Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։


և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։


Այսպես ասաց. “Չորրորդ գազանը երկրի վրա չորրորդ թագավորություն է լինելու, որը տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից և պիտի լափի ամբողջ երկիրը, պիտի ոտնահարի և փշրի այն։


Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ