31 Եվ մարերի Դարեհ թագավորը վերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։
«Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։
Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։
Մարերի Դարեհ թագավորի առաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։
Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։
Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ կարգի ամբողջ թագավորության մեջ։
Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս,