Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 4:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը Երկինքն է։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 4:26
13 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։


Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։


Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։


Բայց նրա արմատների բունը հողի մե՛ջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով՝ դաշտի խոտերի մեջ, և թող թրջվի երկնքի ցողով, և նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։


Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. “Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջ թող մնա և երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով”։


Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։


Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին»։


Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։


Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, և նրա միտքը անասունների պես եղավ, նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, նրան արջառների պես խոտ էին ուտեցնում, և երկնքի ցողով էր թրջվում նրա մարմինը, մինչև իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա. ում ուզում է, դնում է նրա վրա։


Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։


Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է,


Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։


Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ