Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 3:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ուստի երբ բոլոր ժողովուրդները լսեցին փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուներն ընկան և երկրպագեցին այն ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 3:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։


Գազանը, որին տեսար, որ կար և այժմ չկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, բայց վերստին գալու է։


Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց։


Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։


Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։


Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։


Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։


Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։


նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ իրենց ճանապարհներով գնան։


Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտ բաներ մատուցեն նրան։


Եվ մունետիկը բարձրաձայն կանչում էր. «Ո՛վ ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, ձեզ է ասվում.


երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։


Ով չընկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։


Այդ ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսություն արեցին հրեաներից։


«Հավիտյա՛ն ապրիր, թագավո՛ր։ Դու, ո՛վ թագավոր, հրամայեցիր, որ ամեն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, թող ընկնի և երկրպագի ոսկե արձանին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ