Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 2:41 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 2:41
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։


Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։


Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։


Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։


Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։


Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։


Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ