“Ո՛վ Բաղդասասար, մոգերի պե՛տ, որովհետև գիտեմ, որ սուրբ աստվածների հոգին կա քեզանում, և ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել, ահա իմ տեսած երազի տեսիլքները. ասա՛ ինձ նրանց մեկնությունը”։
Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։
Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։