Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 12:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ կլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 12:7
30 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է Ամենաբարձրյալի սրբերին և մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։


Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։


Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ. նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սրբերի ժողովրդին։


Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։


Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։


Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։


«Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։


և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։


Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։


Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։


որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։


Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր, մեկն ասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։


Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծ զորքի մի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ։


Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։


Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ".


Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք,


«Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է,


Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից,


քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.


և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այն օրը, երբ ես Իսրայելին ընտրեցի և Հակոբի տան սերնդին երդվեցի և ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում և երդվեցի նրանց՝ ասելով. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"։


Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։


Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։


Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի, Կգթա իր ծառաներին, Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց, Եվ չկա կապվածը և ազատը։


Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։


Մինչ նայում էի, այն եղջյուրը պատերազմեց սրբերի հետ և հաղթեց նրանց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ