42 Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի երկրները. Եգիպտոսի երկիրը ևս չի ազատվելու։
Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։
Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։
Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։
Եվ պիտի գա փառավոր երկիրը, և շատերը պիտի կործանվեն։ Բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռքից՝ Եդովմը և Մովաբը և Ամմոնի որդիների գլխավոր մասը։
Եվ պիտի տիրի Եգիպտոսի ոսկու և արծաթի գանձերին և բոլոր մեծարժեք բաներին. լիբեացիներն ու եթովպացիները նրան պիտի հետևեն։