14 Եվ այն ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորին. քո ժողովրդի անօրենները պիտի ըմբոստանան, որպեսզի գործադրեն տեսիլքը, բայց պիտի տապալվեն։
Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծ զորքի մի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ։
Եվ հյուսիսի թագավորը պիտի գա, պաշարման հողաբլուրներ պիտի բարձրացնի և գրավի լավ ամրացված մի քաղաք։ Եվ հարավի զորքերը չպիտի դիմանան, նրա ընտրյալ զորքերի բազմությունը ևս, որովհետև դիմանալու ուժ չի լինելու։