Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՆԻԵԼ 11:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ապա հարավի թագավորը պիտի դառնանա, պիտի դուրս գա ու պատերազմի հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլ զորքի մեծ բազմություն է ոտքի հանելու, և այդ զորքի բազմությունը հարավի թագավորի ձեռքն է մատնվելու։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՆԻԵԼ 11:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։


Ապա պիտի հզորանա հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը նրանից ավելի զորեղ պիտի լինի, և նրա տերությունը մեծ տերություն պիտի լինի։


Բայց արևելքից և հյուսիսից եկող լուրերը պիտի խռովեն նրան, և նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի։


Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։


Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։


Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։


Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։


Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։


Եվ երբ հյուսիսի թագավորի զորքի բազմությունը պարտվի, հարավի թագավորի սիրտը պիտի հպարտանա, և նա բյուրավորների պիտի կործանի, բայց հաղթական մնա։


Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ