Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հեուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Հեզրայելացու արտը, քանի որ հիշում եմ, որ երբ ես ու դու դրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած կողք կողքի գնում էինք, Տերը նրա նկատմամբ այս վճիռը տվեց.

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։


Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։


Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։


Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։


“Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։


Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։


Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է"”։


Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։


Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։


որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ