Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հեծյալը նրան ընդառաջ գնաց և ասաց. «Արքան այսպես է ասում. “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն նրան ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։ Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:18
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։


Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։


Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին (Ես. 59.7-8ա)։


Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։


Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։


«Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։


Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։


Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից, Հեզաբելն ասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ