Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ո՛չ իր հոր, ո՛չ էլ իր մոր նման. ընդհակառակը, նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։


Բայց Աքաաբի նմանը դեռ չէր եղել, որ իրեն ծախած լիներ Տիրոջ առաջ չարիք գործելու համար. նրան դրդել էր իր կին Հեզաբելը։


Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։


Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։


Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։


Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։


Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։


Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։


իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։


Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ