Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ23 Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։ Տես գլուխը |