Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:34
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։


Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։


Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։


Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։


Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին՝ ասելով.


Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։


և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ