Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եսայի մարգարեն դիմեց Տիրոջը, և ստվերը տասն աստիճան հետ դարձավ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:11
9 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։


Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։ Տերը խոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։


Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։


Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։


Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։


Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ