Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ22 Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ22 Ինձ ասացիր, թե՝ “Տիրոջը՝ Աստծուն ենք ապավինում”։ Դա նա չէ՞, որի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն Երուսաղեմի զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։ Տես գլուխը |
Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։