Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդդայում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:32
18 Խաչաձեւ Հղումներ  

Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։


Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։


Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեում են, եպիսկոպոսների ու սարկավագների հետ.


Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին.


Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։


որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։


Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։


Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին,


Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։


Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։


Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։


Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։


Եղբաաղի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեր, որը կառուցեց Օնոն, Ղոդը և նրա գյուղերը.


Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ.


Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ.


Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։


Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ