Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 7:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. "Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 7:27
15 Խաչաձեւ Հղումներ  

ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։


Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։


Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։


Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։


Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»։


Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։


Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։


Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։


Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ