Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 27:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հաջորդ օրն իջանք Սիդովն, և Հուլիոսը, Պողոսի նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով, թույլ տվեց նրան բարեկամների մոտ գնալ՝ խնամք ստանալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 27:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։


Երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց իր պահապան զինվորի հետ առանձին մնալ։


Բայց հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց այդ մտադրությունից հետ պահեց ու հրամայեց, որ նախ լողալ կարողացողները ջուրը նետվեն ու ցամաք ելնեն,


Երբ որոշվեց՝ դեպի Իտալիա նավարկենք, Պողոսին ու մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։


Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։


«Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։


Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։


Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ, բայց դու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։


Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։


Քանանը ծնեց իր անդրանիկին՝ Սիդոնին, նաև Քետին.


Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ