Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 24:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով մի ճարտասանի հետ եկավ։ Կուսակալին հաղորդեցին Պողոսի մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 24:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Դու կարող ես իմանալ, որ տասներկու օրից ավելի չէ, ինչ ես բարձրացել եմ Երուսաղեմ՝ երկրպագություն անելու։


Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։


Քահանայապետներն ու հրեաների գլխավորները Պողոսի մասին զեկուցեցին նրան և խնդրում էին,


ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ ներկա գտնվեն»։ Եվ հրամայեց, որ նրան Հերովդեսի պալատում պահեն։


Երբ տեղեկացա, որ հրեաների կողմից այդ մարդու դեմ դավ կա, նրան ուղարկեցի քեզ մոտ և հրամայեցի, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն։ Ո՛ղջ եղիր»։


Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։


Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝


Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։


Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով,


Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։


որի մասին ինձ քահանայապետներն ու հրեաների երեցները տեղեկացրին, երբ Երուսաղեմում էի։ Նրանք նրա պատիժն են պահանջում։


Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։


հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար արհեստավորին և վարպետ կախարդին։


Նրանք մտան Կեսարիա, նամակը հանձնեցին կուսակալին, իսկ Պողոսին կանգնեցրին նրա առաջ։


Նրան կանչելուց հետո Տերտյուղոսն սկսեց ամբաստանել և ասել. «Քանի որ քո շնորհիվ մեծ խաղաղություն ենք գտել, և քո հոգածությամբ այս ազգի մեջ շատ բաներ են կարգավորվել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ